Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Շագանակագեղձի քաղցկեղը և դրա առաջացման կանխարգելումը․ Արամ Ադամյան

SOCIETY

Շագանակագեղձի քաղցկեղը ամենատարածված քաղցկեղներից մեկն է: Այն կազմում է տղամարդկանց մոտ ախտորոշված բոլոր չարորակ ուռուցքների ավելի քան 14%-ը: Հիվանդությունը դանդաղ է զարգանում և կարող է տարիներ շարունակ զարգանալ առանց հատուկ ախտանշանների: Հիվանդության և դրա առաջացմանը նպաստող գործոնների մասին խոսել ենք  «Աստղիկ» ԲԿ-ի ուրոլոգ Արամ Ադամյանի հետ։

-Վաղ փուլերում շագանակագեղձի ուռուցքը չի անցնում շագանակագեղձի սահմաններից և գործնականում ոչ մի կերպ չի արտահայտվում։ Ինչպե՞ս կարելի է այս դեպքում ախտորոշել հիվանդությունը։

-Խոսքս պետք է սկսեմ հետևյալով` հիվանդությունը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Առնվազն ավելի հեշտ է կատարել սկրինինգ հետազոտություններ, քան պայքարել հիվանդությունների՝ մասնավորապես քաղցկեղներիի տարածված ձևերի դեմ:

Շագանակագեղձի քաղցկեղը երկրորդ ամենատարածված քաղցկեղն է տղամարդկանց մոտ, ախտահարելով մոտ 1,1 մլն տղամարդու 2012թ. ի տվյալներով: Շագանակգեղձի քաղցկեղի սկրինինգային ախտորոշման համար կատարվում է պրստատ սպեցիֆիկ անտիգենի որոշում (PSA)` 50տարեկանից ընդհանուր պոպուլյացիայում, 45տ ից երբ առկա է ընտանեկան անամնեզ կամ, երբ բուժառուն ունի աֆրիկյան ծագում: Կարևոր հետազոտություն է համարվում շագանակագեղձի մատնային զննումը, իսկ գործիքային քննություններից շագանակգեղձի մուլտիպարամետրիկ մագնիտո-ռեզոնանսային հետազոտությունը (mpMRI):

-Ո՞ր գործոններն են նպաստում հիվանդության առաջացմանը և զարգացմանը։

-Շագանակագեղձի ռիսկի գործոններն են համարվում`տարիքը, ժառանգական նախատրամադրվածությունը և աշխարհագրական պատկանելիությունը: Ռիսկի գործոններին են դասվում նաև մետաբոլիկ համախտանիշի/ճարպակալման առկայությունը, ալկոհոլի չարաշահումը, իհարկե անմասն չի մնում ծխելը:

-Կան միջազգային հետազոտություններ, որոնք ցույց են տալիս ծխելու և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման միջև հստակ կապի մասին: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել հիվանդության առաջացման ռիսկը այս դեպքում։

-Ծխելը կապված է շագանակագեղձի քաղցկեղից բարձր մահացության հետ: Ընդ որում ռիսկը որոշակիորեն կարող է պահպանվել անգամ ծխելը թողնելուց հետո: Կապ ունի, թե բուժառուն որքան ժամանակ է ծխել, և երբ է թողել ծխելը:  Մասնավորապես ըստ որոշ միջազգային հետազոտությունների ծխելը համարվում է շագանակագեղձի քաղցկեղից մահացության ռիսկի նշանակալի գործոն, նաև նշվում է օրական ծխախոտի քանակի օգտագործման և ռիսկի բարձրացման կապը։

Բանն այն է, որ սիգարետի ծուխը պարունակում է 100-ից ավելի վնասակար և քաղցկեղածին նյութեր, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը, իսկ հետագայում բացասաբար են ազդում բուժման արդյունավետության վրա։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի մարդիկ չսկսեն ծխել, իսկ եթե ծխում են վերջ տան այդ վնասակար սովորությանը։ Այն դեպքերում, երբ չի հաջողվում թողնել ծխելը, խորհուրդ է տրվում անցում կատարել նիկոտինի մատակարարման անծուխ այլընտրանքների, ինչպիսիք են նիկոտինային սպեղանիները, մաստակները կամ ծխախոտի տաքացման համակարգերը։ Այս այլընտրանքները ևս ամբողջովին անվնաս չեն, սակայն գիտական հետազոտությունները ցույց են տալիս որ դրանք կարող են նվազեցնել հիվանդացության ռիսկը։

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK