Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից
INTERNATIONAL NEWSԻգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից: Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը։
«Թուրքիան այս տարի կսկսի Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը (7.38 մլն դոլար արժողությամբ), որի մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր 2020թ. դեկտեմբերին՝ Հայաստանի իշխանության կապիտուլիացիայից հետո։ Հենց այդ իրադարձության հետ են թուրքերը կապում նոր գազատարի կառուցումը։
Դժվար չէ կռահել, որ գազատարը ոչ միայն պետք է ապահովի գազով Նախիջևանի ողջ տարածքը, այլ պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» մուլտիմոդալ ենթակառուցվածքի բաղադրիչներից մեկը, երբ հասնի այդ միջանցքի լիարժեք ստեղծմանը (այս պահին փաստացի գործում է օդային բաղադրիչը և սկսվում է երկաթուղայինի կառուցումը)»,- գրել է թուրքագետը: