«Հրապարակ».Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության քննությունը
POLITICSՍահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը՝ մինչեւ ապրիլի 5-ը։ Հետաձգելու միջնորդությունն արել է ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանը՝ խնդրելով ժամանակ տալ, որ պատասխանողը ելույթ պատրաստի։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ որոշել էր 2 խմբակցությունների դիմումը քննել ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով, ինչը բավականին տարօրինակ էր: ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմությունը պահանջել է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



