Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակի ֆոնին ռուսաստանցի միլիարդատերերը կորցրել են ընդհանուր առմամբ 27,9 միլիարդ դոլար
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի շուրջ ստեղծված լարված աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Ռուսաստանի 104 ամենահարուստ քաղաքացիները կորցրել են ընդհանուր առմամբ 27,9 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Forbes Real Time-ի տվյալներին, որն իրական ժամանակի ռեժիմում գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների փոփոխությունը:
Որպես ելակետ ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ Ամենից շատ տուժել է Դենիս Սվերդլովը. էլեկտրական մեքենաներ արտադրող Arrival ընկերության գնանշումները 2021 թվականի դեկտեմբերի 20-ից ի վեր նվազել է 46%-ով:
Այս ցուցակի երկրորդ տեղում Yandex-ի հիմնադիր Արկադի Վոլոժն է, որի կարողությունը նվազել է 26%-ով (կորցրել է 600 մլն դոլար, աժմ ունի 1,7 մլրդ դոլար)։ Եռյակը եզրափակում է Օլեգ Տինկովը, որը կորցրել է իր կարողության 21%-ը։