«ՊՍԺ»-ն Մխիթարյանին առաջարկում է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ. Bild
SPORTՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական «ՊՍԺ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bild-ը, ֆրանսիական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Փարիզեցիները պ ատրաստ են հայազգի կիսապաշտպանին տարեկան վճարել 7 մլն եվրո:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 4,5 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրել է 16 խաղ, խփել 6 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:
Մինչ այդ դորտմունդյան ակումբի ղեկավարները հայտարարել էին, որ Մխիթարյանի հետ քննարկում են գործող պայմանագրի երկարաձգման հարցը: Գերմանական ԶԼՄ-ների համաձայն՝ նախատեսվում է հայազգի կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 7,5 մլն եվրո: