Պերուի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՊերուի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Միրտա Վասկեսը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նախարարների խորհրդի նախագահ Միրտա Վասկեսի հանձնած թեստի արդյունքը դրական էր: Վարչապետի մոտ թեթեւ ախտանշաններ են նկատվում, նա գտնվում է կայուն վիճակում»,- ասվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ կառավարության ղեկավարն է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել, այդ թվում՝ բուստերային դեղաչափը:
Ինչպես նշվում է, Վասկեսը ինքնամեկուսացվել է եւ կշարունակի աշխատել հեռավար ռեժիմով։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Պերուի պաշտպանության նախարարության ղեկավար Խուան Կարասկո Միյոնեսը կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տուժել է նրա թոքերի 40 տոկոսը։ Covid է հայտնաբերվել նաեւ երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Օսկար Մորտուայի մոտ, իսկ ավելի վաղ՝ հունվարի կեսերին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Պեդրո Ֆրանկեի մոտ: