Մեդվեդևը հայտնել է, թե ինչպես կարելի է խուսափել պատերազմից
INTERNATIONAL NEWSՊատերազմից խուսափելու միակ հնարավորությունը բանակցելն ու պայմանավորվելն է անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն կան մարդիկ, որոնք աշխատում են, շահարկումներ են անում էսկալացիայի ուղղությամբ, ինչ-որ մեկը՝ չհասկանալով, իսկ ինչ-որ մեկը՝ իրականացնելով հստակ քաղաքական գիծ։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում, փոխանցում է TASS-ը։
Հյուսիսատլանտյան դաշինքը չի պահել դեպի արևելք առաջ չընթանալու նախկին խոստումները և այժմ շարժվում է ուղիղ դեպի ՌԴ սահմաններ։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք Ռուսաստանը փոխանցել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, կոշտ չեն, սակայն շատ հստակ են և որոշակի։
Ինչպես նշել է Մեդվեդևը, եթե, օրինակ, Ուկրաինան մուտք գործի ՆԱՏՕ, ապա անմիջապես ՌԴ սահմանի մոտ կհայտնվեն հարվածային սպառազինության նոր տեսակներ, նոր ռազմաբազա, հենց դրանց էլ առնչվում են փաստաթղթերը։