Ուկրաինացի ժամկետային զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրում կրակ է բացել հերթապահություն իրականացնող ծառայակիցների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը, հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել «Յուժմաշ» Հարավային մեքենաշինական գործարանի տարածքում: Ժամկետային զինծառայող Ռյաբչուկ Յուրևիչը՝ 2001 թվականին ծնված» զենքը հանձնելիս չպարզված պատճառով կրակ է բացել Կալաշնիկովի ավտոմատից Ազգային Գվարդիայի հերթապահ զինծառայողների ուղղությամբ, որից հետո թաքնվել է զենքով:
Ազգային գվարդիայից հայտնել են, որ զոհերի թվում 4 զինվորական և մեկ քաղաքացի կա:
Դնեպրում ոստիկանական գործողություններ են իրականացնում: Ազգային ոստիկանության և Ազգային գվարդիայի ստորաբաժանումներին տագնապ է տրվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



