Շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված Հայոց բանակի տարեդարձը. Գագիկ Ծառուկյան
BLOGԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր զինված ուժերի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն է: Հայոց կանոնավոր բանակը 30 տարիների ընթացքում դարձել է մեր ուժը, մեր հպարտությունն ու մեր պարծանքը:
Շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված Հայոց բանակի տարեդարձը: Ինչպես մեր պետության, մեր բոլորի, այնպես էլ բանակի համար դժվարին ժամանակներ են: Բանակը ցավալիորեն անդառնալի կորուստներ ունեցավ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Սակայն վստահ եմ, մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել:
Ավելին՝ միահամուռ ջանքերով և ազգային նվիրումով մեր զինված ուժերն ավելի են հզորանալու:
Խոնարհումս բոլոր այն զինվորների, սպաների ու ազատամարտիկների վառ հիշատակին, ում անմնացորդ նվիրումի շնորհիվ դեռ շատ սերունդներ ապրելու և արարելու են մեր հայրենիքում: Հավերժ փա՛ռք:
Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, Արցախի ազատագրման և պաշտպանության համար իր կյանքը չխնայած հերոս տղերքինը և յուրաքանչյուր այն հայինը, ով հայ զինվորի համար աղոթք է հղում առ Աստված:
Այս պահին էլ մեր երկրի անդորրը հսկում են դիրքերում կանգնած զինվորն ու սպան՝ ուս ուսի: Թո՛ղ նրանց ծառայությունն անփորձանք լինի և թո՛ղ խաղաղություն տիրի մեր սահմաններին:
Փա՛ռք հայոց բանակին...
Աստված պահապան բոլորիս...
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



