Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան
POLITICSՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված եւ քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։
Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը եւ կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



