Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Առաջին անգամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար պետք է վճարել 41 հազար դրամ, իսկ մյուս դեպքում կգումարվի 3000 դրամ

SOCIETY

Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ Բյուրոյի խորհրդի կողմից տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները: Ստորև բերված է վերոհիշյալ դրույթի հիման վրա Բյուրոյի խորհրդի կողմից 2021 դեկտեմբերի 23-ի նիստում ընդունված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2022 թվականի հունվարի 25-ին գրանցված որոշումը և դրա հիմնավորումը։

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարները փոփոխության չեն ենթարկվել ներդրումից ի վեր՝ 2010 թվականից։ Այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ.

Ներդրվել է ուղիղ հատուցումների համակարգը, որը թույլ տվեց բարձրացնել ծառայությունների որակը՝ մեծացնելով հատուցումների չափը և հատուցման արագությունը։

Ներդրվել է մինչև 200.000 ՀՀ դրամ վնասով պատահարների ինքնուրույն կարգավորման համակարգը, որը ոչ մեծ վնասներով դեպքերում թույլ է տվել ավելի հարմար և արագ կարգավորումներ ունենալ՝ միևնույն ժամանակ համակարգի վրա թողնելով հնարավոր զեղծարարություններից բխող վնասները։

Առավելագույն հատուցման սահմանաչափերը տասնապատիկ ավելացվել են՝ հասցելով 18 մլն դրամի և 33 մլն դրամի՝ համապատասխանաբար գույքի և անձնական վնասների մասով։

Համակարգի շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները՝ հանգեցնելով Բոնուս-Մալուս համակարգի հավասարակշռության խաթարմանը։

Հատկապես վերջին մի քանի տարում գրանցված վերանորագման և պահեստամասերի գների աճը հանգեցրել է հատուցումների ծավալի մեծացմանը։

Այս տարիների ընթացքում սակագների աճի վրա վերոհիշյալ և այլ գործոններից բխող ճնշումները չեզոքացվել են հիմնականում համակարգի ներքին բարեփոխումների և տեխնոլոգիական ու հսկողական բարելավումների հաշվին։ Սակայն վերջին տարիներին դիտվում է ԱՊՊԱ ոլորտում ծառայությունների մատուցման որակի նվազում (մասնավորապես գրանցվում են վնասների թերագնահատման, վճարումների ուշացման դեպքեր և այլն)։ Բյուրոն գնահատում է, որ առկա սակագների ներքո այս իրավիճակը կարող է նաև հանգեցնել ապահովագրական ծառայությունների մատուցման խափանումների և համակարգի ֆինանսական կայունության ռիսկերի։

Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը։

Բյուրոն, քննարկելով վերոնշյալը և գնահատելով, որ հիմնական ապահովագրավճարի 3000 դրամ ավելացումը՝ ռիսկայնության գործակիցների ճշգրտմանը զուգահեռ, կարող է շատ կտրուկ անբարենպաստ հետևանքներ ունենալ հատկապես խոցելի խմբի ապահովադիրների համար, որոշել է փոփոխել ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը՝ անցում կատարելով խմբային սակագներից դեպի ավելի արդար՝ անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությանը։ Անհատական ռիսկերի վրա հիմնված գնագոյացումը կբացառի խմբային հատկանիշների վրա հիմնված գնագոյացման այնպիսի բացասական իրավիճակը, երբ, օրինակ, տաքսի նպատակով շահագործվող կամ բարձր ձիաուժ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում ավելի բարձր ապահովագրավճար վճարել զուտ այդ խմբում գտնվելու պատճառով՝ անկախ այն հանգամանքից, որ երբևէ չեն ունեցել վթարներ և ռիսկային չեն, ինչի պատճառով վերջինները հաճախ խուսափում են ավտոմեքենայի օգտագործման ճիշտ նպատակի նշումից՝ առաջացնելով կեղծ տեղեկատվության տրամադրումից բխող բացասական հետևանքներ (պայմանագրի վաղաժամկետ դադարեցում, հետադարձ պահանջ):

Ներկայում, որպես այդ անցման համար առաջին քայլ, անհրաժեշտ է չեզոքացնել խմբային հատկանիշների վրա հիմնված ռիսկայնության գործոնների (ինչպիսիք են օրինակ ավտոտրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը և այլն) կիրառումը։ Արդյունքում` այսուհետ կնույնականացվեն հիմնական և բազային ապահովագրավճարների չափերը։

Հետագայում՝ մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը, ընդունվելու են նոր կարգավորումներ, որոնք ենթադրելու են յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից արդեն անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների գնագոյացում։

Բյուրոյի որոշմամբ՝ հիմնական և բազային ապահովագրավճարի տարեկան վերին շեմ ամրագրվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազային ապահովագրավճարին գումարած 3000 ՀՀ դրամը, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքերի համար սահմանվել է, որ պետք է հիմք ընդունվի միասնական 41 հազար ՀՀ դրամ շեմը։

Ընդ որում, երկու դեպքում էլ վերջնական ապահովագրավճարի չափի հաշվարկման ժամանակ հիշյալ գումարները ճշգրտվելու են Բոնուս-Մալուս դասի գործակիցներով։ Վերջինի կիրառման արդյունքում Բոնուս-Մալուս ցածր ռիսկայնության և բազիսային խմբում գտնվող ապահովադիրների համար, որոնք համակարգում մեծամասնություն են կազմում, այդ ավելացումը կկազմի 1500-3000 ՀՀ դրամ, իսկ ապահովադիրների փոքր մասի՝ բարձր և միջին ռիսկային խմբում գտնվող 15 տոկոս ապահովադիրների դեպքում այդ ավելացումը կլինի ավելի շատ։

Նաև որոշվել է հանել հիմնական և բազային ապահովագրավճարների ստորին շեմը, որը թույլ կտա մրցակցության արդյունքում հետագայում նվազեցնել գործող սակագները:

Բյուրոն որոշել է նաև վերանայել Բոնուս-Մալուս համակարգի կիրառման մեթոդաբանությունը՝ հավասարակշռության և արդարության սկզբունքների ներքո։

Այսպես, այսուհետ տեղի ունեցած պատահարների գծով ստացվող մալուսների քանակի տարբերակման հիմքում դրվել է ոչ միայն հատուցումների քանակը, այլև հատուցման չափը: Նախկինում սպառողների կողմից բազմիցս քննադատվել է ԱՊՊԱ ոլորտում գործող այն մոտեցումը, որ տարբեր հատուցման չափով վթարների դեպքում վերջինների մոտ ավելանում էր միևնույն 4 մալուսային դասը։ Սույն փոփոխության շնորհիվ՝ այդ ավելացումը կլինի տարբերակված՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար, որոնք կազմում են ընդհանուր պատահարների շուրջ 40 տոկոսը, ապահովադիրները կստանան ավելի բարվոք 3 մալուսային դաս, մինչև 200 հազար ՀՀ դրամի չափով վնասների դեպքում՝ նմանատիպ 4 մալուսային դաս, իսկ ավելի խոշոր պատահարների դեպքում՝ ավելի բարձր մալուսային դասեր։

Հաշվի առնելով Բոնուս-Մալուս համակարգի հավասարակշռության ապահովման պահանջը՝ փոփոխություններով կամ պետք է նվազեցվեին Բոնուս-Մալուս ցածր ռիսկային խմբում գտնվող ապահովադիրներին տրվող բոնուսները, կամ ավելացվեին մալուսային դասերի քանակն ու դրանց տրվող գործակիցները։ Ուստի նկատի ունենալով առաջինների խրախուսման առաջնահերթությունը և բոնուսի իջեցման անարդար լինելու հանգամանքը, որոնց թիվը, ինչպես արդեն նշել ենք, էականորեն ավելի մեծ է, քան բարձր և միջին ռիսկային խմբերում գտնվող ապահովադիրներինը, որոշում է կայացվել հավասարակշռվածությունը ապահովել հենց վերջինների հաշվին։

Կենտրոնական բանկի խորհրդի կողմից առաջարկվող փոփոխությունների գրանցումից հետո նոր կարգավորումները ուժի մեջ են մտնելու 2022 թվականի փետրվարի 7-ից (Բոնուս-Մալուս համակարգի փոփոխությունների մասով՝ 2022 թվականի մարտի 1-ից)»,- նշված է հայտարարության մեջ։

«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars Program