Ով է նոր փոխնախարարը
POLITICSՆախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Մնացական Սաֆարյանը։ Մենք փորձեցինք պարզել, թե ով է նորանշանակ փոխնախարարը։
Պարզվեց՝ վերջինիս կենսագրությունը չկա համացանցում եւ նախարարության կայքում։ Ընդամենը հայտնի է, որ նա ԱԳՆ Արեւելյան Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի ղեկավարն է եղել։ Փորձառու դիվանագետներից մեկն ասաց, որ Սաֆարյանը սովորել, ապա աշխատել է Չինաստանում, համարվում է Չինաստանի եւ չինարենի լավագույն մասնագետներից մեկը համակարգում։
Մոտ 50 տարեկան է, կադրային դիվանագետ՝ գրեթե 20 տարի աշխատում է ԱԳՆ համակարգում եւ նրա նշանակման առնչությամբ ԱԳՆ-ում վերապահումներ, կարելի է ասել, չունեն, ինչը չես ասի այլ նշանակումների հետ կապված։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



