Ջիլ Բայդենը հրապարակել է Սպիտակ տանը բնակություն հաստատած կատվի լուսանկարը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը Սպիտակ տուն է տեղափոխել Ուիլոու մականունով կատվին Փենսիլվանիա նահանգից, որտեղ Բայդենները բնակություն էին հաստատել 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Դիմավորեք Ուիլոուին»,- թվիթերում գրել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, ով հրապարակել է կատվի մի քանի լուսանկար։
ԱՄՆ առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Մայքլ Լարոսայի խոսքով՝ նախագահական ընտանիքի նոր ընտանի կենդանին բերվել է Արեւմտյան Փենսիլվանիայի ֆերմայից։
Ինչպես գրում է Washington Post-ը, Ուիլոուն կլինի երկար տարիներ անց առաջին կատուն, ով կապրի Սպիտակ տանը: Մինչ այդ Սպիտակ տանը բնակվել է 2009 թվականին սատկած Ինդիա մականունով կատուն, որը պատկանում էր ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



