Պենտագոնը գնահատել է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պատրաստակամությունը
INTERNATIONAL NEWSՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար ռազմական հնարավորություններ ունի Ուկրաինա ներխուժելու համար, սակայն երկրի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք հավատում, որ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը վերջնական որոշում է կայացրել՝ օգտագործելու իր զինված ուժերը Ուկրաինայի դեմ։ Այժմ նա, անշուշտ, ունի նման հնարավորություն », - ասել է Օսթինը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու դեպքում կարող է գրավել ուկրաինական բազմաթիվ քաղաքներ ու մեծ տարածքներ։ Նրա խոսքով, արդեն մի քանի ամիս է՝ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում Ղրիմ և Ուկրաինայի սահմանի երկայնքով, այդ թվում՝ Բելառուս, ինչպես նաև մեծացնում է ռազմածովային ուժերի ակտիվությունը Հյուսիսային Ատլանտյան և Միջերկրական ծովում։
Բացի այդ, ըստ Օսթինի, ԱՄՆ-ը չի բացառում, որ Մոսկվան կարող է ծայրահեղ սադրիչ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ ճանաչել [Ուկրաինայից] անջատված տարածքների անկախությունը։