Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Սաիթ Էրդալ Դինչերին երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, հայտնում է TELE1-ը՝ հղում անելով նախագահի հրամանագրին։
Բացի այդ, գործակալությունը երկար ժամանակ չի հրապարակում միգրացիայի և մահացության վիճակագրությունը, հաղորդում է հեռուստաալիքը։
Դինչերը զբաղեցրել է իր պաշտոնը 2021 թվականի մարտին։
Գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը հասել է 36,1 տոկոսի, ինչը ռեկորդային է վերջին 19 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, գործազրկության մակարդակը, ըստ 2021 թվականի նոյեմբերի վերջին տվյալների, մնացել է սեզոնային ճշգրտված 11,2% մակարդակում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



