Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտության հավանականությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անխուսափելի չի համարում Ուկրաինայում սպասվող հակամարտությունը:
«Հակամարտությունն այսօրվա դրությամբ անխուսափելի չէ: Դեռևս ժամանակ և տեղ կա դիվանագիտության համար»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պենտագոնի ղեկավարը:
Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պատրաստ է «մի շարք տարբերակների և գործողությունների», ընդգծել է նա՝ պատասխանելով Կիևից ամերիկացիների տարհանման գործողություններին ԱՄՆ զինվորականների հնարավոր մասնակցության մասին հարցին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տիրապետում է Ուկրաինա ներխուժելու ռազմական հնարավորություններին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այդ հարցով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



