Կլիչկոն պատրաստակամություն է հայտնել զենքը ձեռքին կռվել Ռուսաստանի դեմ
INTERNATIONAL NEWSԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ պատրաստ է ավտոմատը ձեռքին «պատերազմել» Ռուսաստանի դեմ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Եթե ռազմական ագրեսիա սկսվի, ես՝ որպես նախկին զինվոր, ձեռքս կվերցնեմ ավտոմատը և կգնամ կռվելու», - ասել է Կլիչկոն։
Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունն անխուսափելի չի համարում։ Նրա խոսքով՝ «դիվանագիտության համար դեռ ժամանակ ու տեղ կա»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ունի ռազմական հնարավորություններ Ուկրաինա ներխուժելու համար, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



