ԱՄՆ-ը նախատեսում է արագացնել հիպերձայնային զենքի մշակման գործընթացը
INTERNATIONAL NEWSՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և պաշտպանական խոշոր ընկերությունների ղեկավարների հանդիպմանը խոսք կգնա հիպերձայնային զենքի մշակման գործընթացի արագացման մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հրավիրվածների շրջանում իր աղբյուրներին։
«Նպատակը (հանդիպումները - խմբ.) ամբողջ հիպերձայնային արդյունաբերության տակ կրակ վառելն է, արդյունաբերությանը մղել շրջանառությունը մեծացնելու», - ասել է նրանցից մեկը:
Հոդվածում ասվում է, որ բանակցություններին կմասնակցեն Lockheed Martin, Raytheon Technologies, Northrop Grumman, Boeing, Leidos, Aerojet Rocketdyne, BAE Systems, L3Harris և վեց այլ ընկերությունների ներկայացուցիչներ։
Ակնկալվում է, որ բանակցությունները կղեկավարի Օսթինի տեղակալ Քեթլին Հիքսը, ինքը՝ Պենտագոնի ղեկավարը կարճ ելույթ կունենա սկզբում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



