Բզկտված ԱՐՑԱԽ. ՎԱԶԳԵՆԱՇԵՆ. Արտակ Զաքարյան
BLOGՎԱԶԳԵՆԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Այն Մարտունուց գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Գյուղը նախկինում Հաջիլար անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Գյուղը հարթավայրային է, ունի 3073,15 հա տարածք, որից 2600,31 հա գյուղատնտեսական նշանակություն, 302,15 հա անտառային հողեր։
Վազգենաշենում կային պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար) և Շոշկավանքը (17-րդ դար)։
Օկուպացիայից առաջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 323 մարդ, գյուղն ունեցել է 59 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 54 աշակերտ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



