Մահացել է ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն
CULTURE85 տարեկանում մահացել է ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։
Կինոգործչի դուստրը՝ Մարիան, հայտնել է, որ մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսի բարդությունները։ Նրա խոսքով՝ ռեժիսորը հիվանդացել է դեկտեմբերին եւ հիվանդությունը ծանր է տարել։ Հունվարի 10-ին անցկացված համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում պարզվել է, որ Մերեժկոյի թոքերի մեկն ախտահարված է 90, մյուսը՝ 95 տոկոսով։ Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։
Բժիշկներին հաջողվել էր կայունացնել արտիստի վիճակը եւ մասնակիորեն մաքրել թոքերը։ Սակայն ավելի ուշ բարդություններ են առաջ եկել, ռեժիսորին վիրահատել են, սական մեկ շաբաթ անց նա մահացել է։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



