Բրազիլիայում 18 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի հարավ-արևելքում հունվարի 30-ին հորդառատ անձրևներ են տեղացել: Սան Պաուլո նահանգում վատ եղանակի զոհ է դարձել 18 մարդ, այս մասին Twitter-ում հայտնել է նահանգապետ Ժոաո Դորիան։
«Ցավակցում եմ 18 զոհերի ընտանիքներին և ընկերներին: Մենք փրկարարական գործողություն ենք իրականացնում, հանձնարարվել է միջոցներ հատկացնել տուժածներին օգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Globo հեռուստաալիքը պարզաբանել է, որ հորդառատ անձրևներն առաջացրել են ջրհեղեղներ ու սողանքներ, որոնք ավերել են բնակելի շենքերը Սան Պաուլոյի մի քանի համայնքներում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



