Իսրայելում Հերցոգ-Էրդողան հանդիպումը դիտարկում են որպես Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացման «փորձ»
INTERNATIONAL NEWSԻսրայելի պաշտոնատար անձինք Իսրայելի պաշտոնակից Իսահակ Հերցոգի հետ Անկարայում հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին առաջարկը դիտարկում են որպես «փորձադաշտ»՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա բարելավման համար, գրում է Times of Israel-ը։
Էրդողանն ասել է, որ Հերցոգը Թուրքիա կայցելի փետրվարի սկզբին, սակայն այցի մասին այլ մանրամասներ չի հայտնել։ Հերցոգի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը, սակայն պաշտոնատար անձինք հաստատել են հանդիպում կազմակերպելու բանակցությունները:
Իսրայելցի պաշտոնյան, որին մեջբերում է Haaretz-ը, պոտենցիալ հանդիպումը Թուրքիայի նախագահի մտադրությունների «ինդիկատոր» է անվանել։
«Նախագահների մակարդակով հանդիպումը գործիք է, որը կարելի է օգտագործել»,- ասել է նա։ «Նախագահը (Իսրայելի - խմբ.) խորհրդանշական կերպար է, ոչ թե քաղաքական, եւ ամեն դեպքում Հերցոգն իր սեփական բանակցություններն է վարում թուրքերի հետ։ Կարելի է սկսել նման ալիքից, ապա կամաց-կամաց ստուգել զարգացումն ու հետեւանքները:
Մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ «որոշում է ձեւավորվում Թուրքիայի հետ հարաբերությունները «սառեցվածից» «սառի» փոխելու վերաբերյալ»։ «Ամեն տեսակ խորհրդանշական բաներ կարող են տեղի ունենալ: Օրինակ՝ դեսպանների փոխանակում կամ տնտեսական գործարքներ։ Բայց մենք առաջ չենք շարժվի առանց Թուրքիայի հստակ գործողությունների»։