Ադրբեջանցի ռեփերը Բաքուն անվանել է «անառակատուն» (տեսանյութ)
LIFEՍոցցանցերում ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մոսկվայում «Փախնենք Բաքու» երգի կատարման ժամանակ ադրբեջանցի ռեփեր Նավայ Բաքիրովը (Navai) Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն անվանում «անառակատուն»:
Երգիչն այսօր հերքում է հրապարակել՝ պնդելով, որ դա ընդամենը մոնտաժ է։
«Ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը փորձում է սևացնել իմ անունը՝ ինձ կեղտի մեջ թաթախելու համար ամենատարբեր մոնտաժներ անելով»,- գրել է նա Instagram-ում։
Նրա խոսքով` բոլոր ադեկվատ մարդիկ գիտեն իր վերաբերմունքը հայրենիքի, արյունակից եղբայրների ու քույրերի հանդեպ։ «Ես իմ կյանքը կտամ յուրաքանչյուրի համար, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում եմ գտնվում»,- գրել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



