Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

Մեկ այլ բազմակողմ սուր ինտրիգ է պտտվում Լեռնային Ղարաբաղի շուրջ․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Ինչի՞ն է նախապատրաստում Բաքուն Կոնստանդնուպոլսի պատրիարքարանին» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուս ուղղափառությունը նորից սկսել է ֆիզիկապես ներկա լինել Ղարաբաղյան հողում։ Այս տարվա հունվարին Քրիստոսի Սուրբ Ծննդյան արարողությանը ուղղափառ եկեղեցու մոտ ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցել է Աստվածահայտնության տոնին։ Այդ եկեղեցին վերջերս՝ 2021 թվականի նոյեմբերին է հանդիսավոր կերպով բացվել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում, և հանրապետության առաջին ուղղափառ եկեղեցին է։

«Ցավոք, Ղարաբաղում ռուսական եկեղեցիներ չկան։ Խորհրդային տարիներին բոլորն ավերվել են բոլշևիկների կողմից, և այդ պատճառով այս ռուսական ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,- ասել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը բացման արարողության ժամանակ։ Թերևս «ռուսական եկեղեցին» Լեռնային Ղարաբաղում կարող էր բացվել շատ ավելի վաղ։ 2010 թվականին Ստեփանակերտում տեղի էր ունեցել Սուրբ աստվածամոր ուղղափառ եկեղեցու օծումը։ Հատկանշական է, որ ապագա տաճարի օծման արարողությունը կատարել էր Մոսկվայի պատրիարքարանը։ Բայց հետո շինարարությունը սառեցվել էր, և ոչ այն պատճառով, որ Ստեփանակերտի դիրքորոշումն էր փոխվել։ Ընդդիմացել էր Բաքվի և Ադրբեջանի թեմը։ Իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ ռուս խաղաղապահները մտել են Լեռնային Ղարաբաղ, ոչինչ չի խանգարել նրանց եկեղեցի կառուցել։ Բաքուն այդ իրավիճակում գուցե թե որոշել է հակասության մեջ չմտնել ՌԴ ՊՆ-ի հետ։

Բացի այդ, ինչպես գրել է ադրբեջանական Calider. az-ը, «ռուսական եկեղեցին» այն տարածքում է, որը «ժամանակավորապես է գտնվում խաղաղապահների վերահսկողության տակ»։ «Ժամանակավոր» բառը հուշում է, որ խաղաղապահների հեռանալուց հետո տաճարը կա՛մ կդատարկվի, կա՛մ էլ նրա հետ ընդհանրապես «ինչ-որ բան» կպատահի։ Սակայն, ըստ տեղական աղբյուրների, հիմա «ռուսական եկեղեցին» պահանջված է անգամ հենց ղարաբաղցիների շրջանում, որոնք նույնիսկ իրենց երեխաներին այնտեղ մկրտում են։ Եթե Լեռնային Ղարաբաղը ձեռք բերի այնպիսի կարգավիճակ, որը ենթադրում է զգալի ինքնավարություն կամ անկախություն, ապա ռուս ուղղափառությանը կարող է լրջորեն և երկար ժամանակ հաստատել այդ տարածաշրջանում այնպես, ինչպես արդեն եղել է 19-րդ դարում՝ այն բանից հետո, երբ 1804-1813 թվականների Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում ռուսները մտել են Ղարաբաղ։

Շուշիի Գումլուխ թաղամասում 1830-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել էր Սուրբ Գեորգի ուղղափառ եկեղեցին։ Իսկ 1868 թվականին կայսր Ալեքսանդր 2-րդը ներկա էր գտնվել Տիրոջ Պայծառակերպության եկեղեցու օծմանը։ Սակայն խորհրդային տարիներին այդ բոլոր ուղղափառ եկեղեցիները ավերվել են։ Հիմա դրանք դարձել են շահարկման առարկա, քանի որ Բաքուն արշավ է սկսել՝ Ստեփանակերտին մեղադրելով «ռուսական եկեղեցիները յուրացնելու» կամ դրանք «ավերելու» մեջ։ Դա արվում է Ռուսաստանի աչքում ղարաբաղահայությանը վարկաբեկելու, ինչպես նաև Ղարաբաղում ռուս ուղղափառության վերածննդի դեպքում տեղական եկեղեցական կառույցները Բաքվի և Ադրբեջանի թեմի վերահսկողության տակ դնելու համար, որոնք սերտ կապեր ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ: Մոսկվայի պատրիարքարանը Ղարաբաղի հարցում դադար է վերցրել, և դա, ըստ ամենայնի, հետ է պահում Բաքվին այլընտրանքային սցենարներ իրականացնելուց։

Ադրբեջանը կարող է գնալ ալբանական (ուդի) ուղղափառ եկեղեցու հռչակմանը, որին կհետևի Կոստանդնուպոլսի պատրիարքարանի կողմից դրա ճանաչմանը և ինքնավարության թոմոսի շնորհմանը։ Կրակի վրա յուղ է լցրել 2021 թվականի ապրիլին Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավար Փաշազադեի խորհրդավոր այցը Ստամբուլ։ Այնտեղ նա հանդիպել է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին և նրան հրավիրել այցելել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մզկիթներն ու եկեղեցիները տեսնելու։ Դա աշխարհաքաղաքական սուր ինտրիգ է ստեղծել, որում երևում է Թուրքիայի ստվերը։ Տեղի ունեցած բանակցությունների մանրամասները անհայտ են, բայց Բաքվից Ստամբուլ նման հյուրի այցը պատահական չի կարելի համարել։ Ռուս ուղղափառ եկեղեցին երկար տարիներ հանդես է եկել որպես խաղաղարար և միջնորդ Լեռնային Ղարաբաղում։

Հիշեցնենք, որ ձեռք բերված կոնսենսուսի համաձայն, Վրաստանը Վրաց ուղղափառ եկեղեցու տարածքն է, Ադրբեջանը՝ Ռուս ուղղափառ եկեղեցու, իսկ Հայաստանը՝ Հայ Առաքելական եկեղեցու։ Այդ կապակցությամբ հարց է առաջանում. ինչո՞ւ է մահմեդականների ադրբեջանցի հոգևոր ղեկավարությունը կապեր հաստատում ուղղափառ եկեղեցական միասնությունը տապալող Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ։ Ի դեպ, Ռուս ուղղափառ եկեղեցին չի միջամտում Ադրբեջանի «ալբանա-ուդի» քրիստոնեական համայնքի գործերին, որը հավակնում է Ղարաբաղի սրբություններին։ Բայց Կոստանդնուպոլիսը կարող է գնալ նման քայլի։ Եթե դա տեղի ունենա, ապա մեծ հակամարտություն կլինի։ Այդ առնչությամբ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որը հիմնականում դժգոհ է Բարդուղիմեոսից, լիովին պարզ չէ։ Որոշ թուրք փորձագետներ Էրդողանին առաջարկում են «Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Կոստանդնուպոլսի պատրիարքությանը» հանդուրժելու փոխարեն աջակցել Մոսկվայի պատրիարքարանին:

Պարադոքսն այն է, որ, չնայած Ռուսաստանի և Թուրքիայի բոլոր տարբեր ու հակասական շահերին, այդ հարցում նրանց շահերը կարող են համընկնել տարբեր պատճառներով։ Ինչպես regnum.ru-ին ասել է թուրք զրուցակիցներից մեկը, «Կոստանդնուպոլսի պատրիարքությունը ոչ միայն խախտում է Լոզանի կոնֆերանսի որոշումները, ոտնահարում միջազգային իրավունքը, այլ նաև միջամտում է այլ երկրների ներքին գործերին, Ուկրաինայում կրոնական պատերազմ է սերմանում և դրանով իսկ խաթարում է Անկարայի հարաբերությունները այլ պետությունների հետ, հետևաբար այն չի կարող լինել թուրքական տարածքում»։ Այսպիսով, մեկ այլ բազմակողմ սուր ինտրիգ է պտտվում Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice