«Սիրել նշանակում է ցանկանալ դիմացինի երջանկությունը, եթե նույնիսկ դրա համար պետք է բաժանվել»․ Լիլիթ Հարոյանի հուզիչ գրառումը ամուսնուց բաժանվելու մասին
LIFEԴերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ու ամուսինը՝ Ալեքսը, բաժանվել են։ Լիլիթն այս մասին հայտնել է սոցցանցային էջերում արված հրապարակմամբ։
«Վերջապես ես պատրաստ եմ ձեզ ասելու, որ ես ու Ալեքը բաժանվել ենք: Մենք փորձել ենք ամեն ինչ՝պահպանելու մեր ընտանիքը, սակայն, ցավոք, ոչինչ չօգնեց: Այդ հաշվով 2-իս սիրտն էլ հանգիստ է, որովհետև ամեն ինչ փորձել ենք, բայց երջանիկ չէինք:
Սիրել նշանակում է ամբողջ էությամբ ցանկանալ դիմացինի երջանկությունը, եթե նույնիսկ դրա համար պետք է բաժանվել: Պատճառների մասին կխոսեմ, երբ պատրաստ լինեմ. առայժմ`այսքանը:
Զոհի կարգավիճակ չկա, դե բնական է, շատ ծանր եմ տարել, ինչպես յուրաքանչյուր բաժանում: Եվ քանի որ ընտանիքն ինձ համար բացարձակ արժեք է, դժվար էր ընդունել իմ բաժանման փաստը, մանավանդ, որ իմ հայրական ընտանիքում տեսել եմ միայն ամրություն և միություն և իմ ենթագիտակցության մեջ բաժանման մասին խոսք անգամ չէր կարող գնալ:
Ես չեմ ուզում տառապել, և չեմ ուզում, որ իմ գոյության պատճառով տառապի մեկ ուրիշ էակ: Համոզված եմ` ճիշտ որոշում է: Իհարկե, ես էլ եմ անցել բոլոր հոգեբանական փուլերով- չընդունում, ջղայնություն, մեղադրանք ինքս իմ և, բնական է, նաև ամուսնուս հանդեպ, հույս, որ կարելի է փրկել հարաբերությունները և այլ էմոցիաների փունջ, ինքնագնահատականի անկում և այլն: Այս թեման դեռ ինձ համար հուզառատ է:
Ավելին՝ այստեղ