ԱՄՆ-ն հետ է կանչում Մինսկում աշխատող իր դիվանագետների ընտանիքներին և ամերիկացիներին կոչ է արել չմեկնել Բելառուս
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ ռուսական զինված ուժերի կուտակումներ է նկատում Բելառուսի տարածքում և Ուկրաինայի հետ նրա սահմանի մոտ:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, գերատեսչությունը հայտարարել է երկրից պետծառայողների ընտանիքների անդամների տարհանման մասին: Նման որոշում էր կայացվել հունվարի 23-ին՝ Կիևում դիվանագետնեի ընտանիքների անդամների վերաբերյալ: Այն ժամանակ նմանօրինակ որոշում էին կայացրել նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և Ավստրալիան:
«2022 թվականի հունվարի 31-ին Պետքարտուղարությունը հրահանգել է կազմակերպել ԱՄՆ պետծառայողների ընտանիքների անդամների մեկնումը»,- ասվում է Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուդր չի տալիս մեկնել Բելառուս «կամայական իրավակիրառմամբ ձերբակալվելու վտանգի, ինչպես նաևԲելառուսի և ՈՒկրաինայի սահմանին ռուսական զինված ուժերի՝ մտահոգություն առաջացնող կուտակումների պատճառով»: