Հայտնի է, թե որքան աշխատավարձ է առաջարկել Բարսելոնան Դեմբելեին
SPORT«Բարսելոնան» կրկին չի կարողացել համաձայնության գալ Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, կատալոնացիները ֆրանսիացուն առաջարկել են տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ։ 24-ամյա ֆուտբոլիստին նման պայմանները չեն բավարարել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն կմնա «Բարսելոնայում» մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ ձմռանը հրաժարվել է տեղափոխվել «Տոտենհեմ»։ Նրանով հետաքրքրված են եղել Նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և ՊՍԺ-ն, բայց որևէ մեկի հետ չի հաջողվել համաձայնվել պայմանագրի պայմանների շուրջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



