Այսօր Չինաստանում նշվում է Գարնան տոնը կամ չինական Նոր տարին
CULTUREՓետրվարի մեկին Չինաստանում նշվում է տարվա գլխավոր տոնը՝ ավանդական չինական Նոր տարին՝ ըստ լուսնային օրացույցի կամ Գարնան տոնը (Չունցզե), հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախկինում գարնան տոնը Չինաստանում համարվել է նոր տարվա սկիզբն՝ ըստ լուսնային օրացույցի: Սինհայական հեղափոխությունից հետո 1911 թվականին, երբ գահընկեց է արվել Զին դինաստիան, լուսնային օրացույցը երկրում պաշտոնապես փոխվել է արևայինով (եվրոպական), ըստ որի հունվարի 1-ին սկսեցին տոներ Նոր տարին: Իսկ փետրվարի մեկին շարունակում են նշել գարնան տոնը: Սակայն մարդկանց մեծամասնությունը նախկինի պես գարնան տոնն անվանում է «Նոր տարվա դիմավորում»:
Չինական Նոր տարին պաշտոնապես նշում են նաև Ինդոնեզիայում, Թաիլանդում, Մալայզիայում, Սինգապուրում, Բրունեյում, Ֆիլիպիններում և Մավրիկիոսում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



