ԱՄՆ-ն անտեսել է Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները. Պուտին
INTERNATIONAL NEWSԱնվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական սկզբունքային մտահոգությունները, ասել է Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխաններն` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։
«Բայց արդեն պարզ է, ես այդ մասին տեղեկացրել եմ վարչապետին, որ անտեսվել են ռուսական սկզբունքային մտահոգությունները, մենք չենք տեսել մեր երեք հիմնական պահանջների ադեկվատ դիտարկում», - ասել է Պուտինը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



