Սոֆյա Ռոտարուն խոսել է իր առողջական վիճակի մասին
LIFEՌուս երգչուհի Սոֆյա Ռոտարուն վարակվել է կորոնավիրուսով և Instagram-ի իր էջում դիմել իր երկրպագուներին։
Ինչպես պարզաբանել է արտիստը, օմիկրոն շտամը հասել է իրեն: «Երկու շաբաթ անքուն գիշերներ և պայքար առողջության համար: Կորոնավիրուսը պարտված է, բայց ոչ առանց բարդությունների»,- պատմել է նա։ Ռոտարուն նշել է, որ իրեն խնամում են լավ բժիշկներ, ուստի իրավիճակը վերահսկելի է։ Նա վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց իր առողջական վիճակը կբարելավվի։ Ռոտարուն բոլորին առողջություն է մաղթել։
«Շնորհակալ եմ իմ ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են»,- գրել է նա։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



