Yerevan, 19.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դասական իմաստով տեռոր է դատական իշխանության նկատմամբ. իրավունքի ճգնաժամ ենք ունենալու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատավորների և, առհասարակ, դատական համակարգի նկատմամբ իշխանության գործողությունները կրկին իրավաբանական համայնքի ուշադրության կենտրոնում են: Այս անգամ քննադատությունների առիթ են դարձել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու միջնորդությունները: Բորիս Բախշիյանի վարույթում են քննվում մի շարք աղմկոտ քրեական գործեր, իսկ օրեր առաջ նրա որոշմամբ ազատ էր արձակվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով, վերոնշյալն արդեն չի տեղավորվում մնացած դատավորներին այդպիսով զուտ վախեցնելու հերթական փորձի տրամաբանության մեջ: «Վախեցնել եզրույթն այլևս տեղին չէ, սա արդեն դասական իմաստով տեռոր է դատական իշխանության նկատմամբ, որն իրականացվում է առանց որևէ սահմանագիծ ունենալու: Դատավորին անհեթեթ մեղադրանքով նման ռեպրեսիայի ենթարկելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս իշխանությունները որոշեցին, որ իրենք ոչ թե զուտ դատավորին պատժում են, այլև ընդհուպ մինչև կալանավորելու են գնում: Քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ վերջին 4 տարվա ընթացքում բոլոր ռեպրեսիաներով, անգամ դատարաններ շրջափակելու վարքագծային դրսևորումներով հանդերձ՝ դատավորին նման կերպ տեռորի ենթարկելու իրավիճակ մենք չենք ունեցել: Այն, որ արդեն նման գործողությունների ենք ականատես, կարծում եմ՝ նաև միջազգային հանրության համառ ու վճռական լռության հետևանքն է, որովհետև սա իսկապես չի տեղավորվում ո՛չ իրավունքի, ո՛չ օրենքի տրամաբանության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ա. Վադևանյանը:

Այս համատեքստում անդրադարձանք օրերս ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին: Այնտեղ անդրադարձ էր կատարվել նաև դատաիրավական բարեփոխումներին, բարձր էր գնահատվել նաև 2018 թ.-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը: «Սա կարող է դիտարկվել և՛ որպես կանաչ լույս, և՛ հենց վերոնշյալ լռության համատեքստում, որովհետև եթե իրենք չեն արձագանքում կամ արձագանքում են հակառակ կերպով, դա նորից լռություն է: Վերջերս հարցազրույցներից մեկում ասել էի, էլի ասեմ՝ դասական իմաստով թող չցանկացողը ես լինեմ, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը չափազանց բարձր լինի, բայց եթե տեսնում ենք, որ կան խնդիրներ, որոնք կարող են շատ մեծ բացասական հետևանքներ ունենալ երկարատև պատկերում, ապա ինչպե՞ս չբարձրաձայնել այդ մասին:

Ու հարց է առաջանում, թե ո՞ւմ է դրանով լավություն անում նույն միջազգային հանրույթը, որովհետև մենք, ի վերջո, բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ Հայաստանում դատական համակարգն իրապես անկախ լինի, որ իրավապահ մարմինները գործեն օրենքին և իրավունքին համապատասխան: Մինչդեռ միջազգային հանրությունը չարձագանքեց նաև այնպիսի խայտառակ խախտումների, ինչպես 6 ամիս պատգամավորին ապօրինի պահելն է, դատական համակարգում մակագրման էլեկտրոնային համակարգը, կարելի է ասել, խլելն է: Գումարենք նաև ԲԴԽ-ում տիրող իրավիճակը չնկատելը: Այս ամենն, ի վերջո, երկարատև ու լուրջ խնդիրներ է առաջացնելու: Ամենամեծ խնդիրն այն չէ, որ դրանից զուտ հանրային, քաղաքական գործունեություն իրականացնող մարդիկ են տուժում: Բնավ: Այս 4 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ ծավալի քաղաքական հետապնդումներ են իրականացվել: Ամենամեծ խնդիրն այն է, որ, ի վերջո, նման վարքագծից տուժում են մեր սովորական, իրենց առօրյա կյանքով ապրող մարդիկ, որոնցից ոչ ոք երաշխավորված չէ, որ իր նկատամբ էլ կարող է մի օր քրեական հետապնդում հարուցվել: Ու երբ քրեական հետապնդման մակարդակն այսպիսին է, երբ ԲԴԽ-ն նման մակարդակի է, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ:Մենք իրավունքի ճգնաժամ ենք ունենալու, որովհետև գործընթացը հենց դրան էլ տանում է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Խնդիրը դիտարկելով ավելի լայն համատեքստում ու անդրադառնալով նաև քաղաքական գործընթացներին հաջորդող քրեական հետապնդումներին՝ Ա. Վարդևանյանը նշեց. «Մենք, մեծ հաշվով, ժողովրդավարության նահանջ ենք տեսնում: Տեսնում ենք նաև նահանջ ժողովրդավարական արժեքներից ու սկզբունքներից: Սա մեծ ցավով եմ արձանագրում, որովհետև յուրաքանչյուր իրավաբան միշտ շահագրգռված է, որ ժողովրդավարության մակարդակը բարձր լինի, քանզի այդ դեպքում նորմերը, օրենքներն սկսում են արդյունավետ կերպով գործել: Հակառակ դեպքում ամենից շատ տուժում է հենց մասնագիտական հանրույթը, այդ իսկ պատճառով ես շատ մեծ ցավով եմ սա նշում: Այո, նույն ՏԻՄ ընտրությունները վերածվել են զուտ իշխանության ցանկությունների իրացման հարթակի, և եթե ժողովրդավարությունը չի ապահովվում, ապա տեսնում ենք այն, ինչ կատարվում է հիմա: Ինձ համար ամենացավալի օրինակը Վեդի համայնքինն է: Իշխանական թեկնածուն՝ իրենց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Վեդիում մասնակցում է ընտրություններին ու չի ստանում ժողովրդի քվեն: Այսինքն, Վեդի համայնքի բնակիչները չցանկացան այդ անձին իրենց համայնքի ղեկավար տեսնել, և իրենց իշխանությունն այդպես իրացրեցին: Բայց ի՞նչ է հաջորդում դրան: Վեդիում տեղի են ունենում գործընթացներ, որ ամեն կերպ ընտրությունների արդյունքները տապալված համարվեն, նշանակվեն արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ արտահերթի կազմակերպումը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվում նույն այնձը, որը չէր ստացել Վեդիի համայնքի բնակիչների վստահության քվեն: Սա ցույց է տալիս, թե ինչպես են այս իշխանությունները հրաժարվում ժողովրդավարական արժեքներից»:

Վարդևանյանը նշեց, որ չի անի պնդում, թե ՀՀ անկախությունից ի վեր ժողովրդավարությունը չափազանց բարձր էր ու հիմա է նահանջ ապրում: «Հայաստանում միշտ էվոլ յուցիոն ճանապարհով ժողովրդավարության մակարդակը բարձրացել է: Այսինքն, մենք տարեցտարի ունեցել ենք դինամիկ աճ: Դա բավարա՞ր էր, թե՞ ոչ. կարծում եմ՝ ոչ, բայց դրական դինամիկայի գործընթացն ակնհայտ էր: Այս իշխանությունները եկել էին խոստմամբ, որ ժողովրդավարությունը պետք է այնպիսի բարձր նշաձողի հասցնեն, որ այն անառարկելի լինի, որ անհնար լինի իրավիճակ, երբ ՏԻՄ ընտրությունների դեպքում այնպիսի պատկեր լինի, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում, Վեդիում: Ըստ այդ խոստման, չէին կարող լինել նաև քաղաքական հետապնդումներ, ու, բնական է, պատգամավորները չէին կարող վեց ամիս կալանավորված լինել, դատավորը տեռորի չէր կարող ենթարկվել, ինչ է թե իշխանությանը ոչ հաճելի ու ոչ ցանկալի վարքագիծ է դրսևորել: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ դատախազությունը ինչ հիմնավորում է ներկայացրել դատավորի նկատմամբ քրեական հետապնդման մասով: Ասում է՝ դատավորը մարդուն սխալ է կալանավորել, այդ իսկ պատճառով մենք իր նկատմամբ քրեական հետապնդում ենք իրականացնում:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ այն մյուս գործերով ինչո՞ւ ոչինչ չի իրականացվում, որտեղ մենք ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի որոշում ունենք առ այն, որ կալանավորումներն ապօրինի են եղել: Այդ գործերով դատավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու ուշացման պատճառը ո՞րն է, Արմեն Դանիել յանի նկատմամբ ինչո՞ւ քրեական գործ չեն հարուցում: Ի դեպ, Արմեն Դանիել յանը ոչ միայն 2019-ի, այլ 2021-ի իր որոշումներով էր հայտնի. բավական չէ՝ անտեսել էր պատգամավոր Արթուր Սարգսյանի անձեռնմխելիության հանգամանքը, ավելին՝ թեպետ մոտ 20-30 օրվա ընթացքում գործի վաղեմության ժամկետն ավարտվում էր, բայց այդքան օրվա համար ասաց՝ Ա. Սարգսյանը պետք է կալանավորված լինի: Իսկ որտե՞ղ է դատախազության սկզբունքային մոտեցումը: Եթե այսպիսի մոտեցում լիներ, մի ամբողջ փաթեթ կլիներ ու ոչ թե միայն քրեական հետապնդում Բորիս Բախշիյանի նկատամբ՝ իբր ապօրինի կալանավորման մասով: Մինչդեռ ամբողջ հարցն այն է, որ այն դատավորները, որոնք պետք է լինեին այդ ցանկում, ի տարբերություն Բորիս Բախշիյանի, մշտապես իշխանահաճո վարքագիծ են դրսևորում»:

Ամփոփելով՝ Ա. Վարդևանյանը նշեց, որ նկարագրված իրավիճակից բխող վտանգները կարող են շատ տարբեր լինել, բայց որևէ դրական արդյունք կամ դրականի ակնկալիք այսպիսի մթնոլորտում հնարավոր չէ պատկերացնել. «Եվ մի պարզ ճշմարտություն էլ կա՝ որևէ իշխանություն հավերժ չէ: Ուղղակի խնդիրն այն է, որ պետք է ունենալ այդ գիտակցումը: Այն ունենալով՝ նաև առնվազն պետք է պատկերացնել, որ շատ ավելի լավ է՝ դատական համակարգն անկախ լինի, քաղաքական հետապնդումները պետք է անընդունելի լինեն, որովհետև, կրկին ասեմ, իշխանությունը հավերժ չէ: Նաև կարծում եմ, որ այսպիսի վարքագծով մեր հասարակության ստվար զանգվածի համար սկսում է ավելի ակնհայտ դառնալ վերոնշյալ խոստումներին հավատարիմ չմնալը, կարծում եմ՝ հայ հասարակությունը նշվածին հստակ գնահատական տալու է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report