Yerevan, 19.July.2026,
00
:
00
BREAKING


Արցախյան հիմնախնդրի շուրջ հյուսված քարոզչական ծխածածկույթը ցրվում է․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Խորհրդային Միության փլուզումից ու Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր Արցախյան հիմնախնդիրը հայ ժողովրդի համար հատուկ կենսական նշանակության հարց է դարձել։ Հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներն ընթացել են հիմնականում երկու ուղղություններով՝ ռազմական և դիվանագիտական։ Պարզ է, որ ռազմական բաղադրիչը կապված է բանակի հզորացման, նոր սպառազինությունների ձեռք բերման և ռազմատեխնիկական ներուժի կիրառման հետ։

Դրա համար այս տարիների ընթացքում Ադրբեջանը նավթի ու գազի վաճառքից ստացած իր շահույթները միլիարդավոր դոլարների տեսքով ներդրել է ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման մեջ։ Սակայն դիվանագիտության համատեքստում հիմնախնդիրը ավելի մեծ մասշտաբայնություն է ստացել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, իրենց համատեղ միջնորդական ջանքերն են ներդնում հիմնախնդրի կարգավորման նպատակով։ Ուստի պատահական չէ, որ անընդհատ հանրային հետաքրքրության կենտրոնում է եղել մի կողմից՝ բանակի հզորացման հարցը, իսկ մյուս կողմից էլ՝ բանակցային գործընթացում առկա իրավիճակն ու ուժերի հարաբերակցության թեման։ Իսկ գործող իշխանությունների կապիտուլ յացիոն պարտությունից հետո այս նյութերի շուրջ քննարկումներն ավելի մեծ թափ են հավաքել՝ կապվելով Արցախին սպասվող ճակատագրի հետ։

Եվ այս ֆոնին լիովին պարզ է, որ իշխանությունները ձախողվել են ինչպես ռազմական ասպարեզում, այնպես էլ դիվանագիտության դաշտում։ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ Արցախյան հիմնախնդրի շրջանակներում իրենք տանուլ են տվել, վաղեմի սովորության համաձայն փորձում է կապիտուլ յացիայի պատասխանատվությունը նրբորեն գցել իր վրայից, իսկ մյուս կողմից՝ մեղադրել նախկիններին կամ պարտության մեղքը գցել զինվորականների վրա։ Հենց այս գործելակերպի համատեքստում է Փաշինյանը ակտիվ շրջանառության մեջ դրել բազմաթիվ մանիպուլ յատիվ թեզեր։ Մասնավորապես, նա պնդում է, թե նախկինում բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, ինչն էլ դարձել է այսօրվա իրավիճակի պատճառը։

Այսինքն, այսպիսով Փաշինյանը ձգտում է իր համար «ալիբի» ապահովել։ Սակայն վերջինիս կողմից Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ մանիպուլ յացիաները հանդիպում են ադեկվատ փորձագետների ու քաղաքական գործիչների հակադրմանն ու փաստարկմանը: Իսկ թեմայի շուրջ նրա հյուսած ծխածածկույթը վերջնականապես ցրվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջվա հարցազրույցում հնչած փաստարկների արդյունքում։ Արդյունքում ողջ սպեկտրով պարզ դարձան այս երեքուկես տարվա ընթացքում իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված միֆերն ու մանիպուլ յացիաները։ Մասնավորապես, երրորդ նախագահը հանգամանալից բացատրեց, որ նախկինում բանակցված փաթեթը, ճիշտ է, հայ ժողովրդի երազած լուծումը չէր, սակայն փոխզիջումային և հայկական շահերն արտահայող տարբերակ է եղել ինքնին։ Եվ եթե այդ փաթեթը գործառնության մեջ դրվեր, ապա կապիտուլ յացիայի չէինք ենթարկվի, բանակը չէր ջախջախվի, զոհեր չէինք ունենա և երկու անգամ ավելի մեծ տարածքային կորուստներ չէինք ունենա, ինչպես հիմա է։

Կարճ ասած՝ այդ տարբերակը մի քանի անգամ նախընտրելի կլիներ, քան ներկայիս իրավիճակը, երբ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցն անորոշության է մատնված։ Ըստ էության, Փաշինյանը նախկինում բանակցված փաթեթը վարկաբեկելու համար ավանտյուրայի է գնացել՝ բանակցային գործընթացը սկսելով սեփական կետից, անտեսելով համանախագահների հետ աշխատանքը՝ այնպիսի չմտածված գործողությունների դիմելով, ինչպես, օրինակ՝ Մյունխենյան սկզբունքների հրապարակումն էր։ Ու դա քիչ չէ, հիմա էլ Փաշինյանը շրջանառում է ժամանակին Ադրբեջանի նախագահի կողմից հնչող բացահայտ հակահայկական թեզերը, թե Արցախը նաև ադրբեջանական է։ Իսկ մյուս կողմից էլ՝ Փաշինյանը, որն իրեն գերագույն գլխավոր հրամանատար է համարում, անընդունակ է եղել պատերազմի հետ կապված ռացիոնալ, իրավիճակից բխող իրատեսական որոշումներ ընդունել՝ ընկնելով այս կամ այն ազդեցության տակ։ Անընդունակ՝ մեղմ ասած, քանզի, կարծում ենք, օրինակ՝ երրորդ նախագահի հարցազրույցում որոշակի «լավատեսական» շեշտադրումներ կային այն մասով, թե Փաշինյանը գուցե լավ նպատակներ է ունեցել, ուզել է երկիրը կառուցի, բանակը հզորացնի, սակայն անգրագիտության և անկարողության պատճառով ձախողվել է։

Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանի նշյալ ձևակերպումներում լուրջ սարկազմ կար... Այդուամենայնիվ, պետք է արձանագրել, որ անգրագիտության ու անկարողության առումով վիճելը դժվար է, սակայն պետք է հաշվի առնել, որ հանրության տարբեր շրջանակներ կասկածի տակ են դնում Փաշինյանի ու նրա թիմի կողմից դրական մոտիվացիա ունենալու հանգամանքը։ Ու որպես փաստարկ բերվում է այն իրողությունը, որ պետության ղեկը ստանձնելուց ի վեր քպական իշխանությունները հետևողականորեն երկիրը քանդելու, պաշտպանունակությունը թուլացնելու քաղաքականություն են վարել։ Փաստը մնում է փաստ, որ անկախ իրենց մոտիվացիաներից, իշխանությունները երկիրն աղետի առաջ են կանգնեցրել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026