Թուրքիայի և Հունաստանի սահմանին 12 միգրանտի մարմին են գտել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թուրքիան մեղադրել է Հունաստանի սահմանապահներին այն բանում, որ նրանք մի խումբ միգրանտների ստիպել են ետ վերադառնալ սահմանով:
Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվարի 2-ի առավոտյան հայտնաբերվել է 11 մարմին:
Եվս մեկ ցրտահարված մարդ է հայտնաբերվել, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Թուրքիան Հունաստանին մեղադրել է միգրանտներին բռնի կերպով Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը միջազգային իրավունքին համապատասխան անօրինական է մարդու իրավունքների բնագավառում:
Մինչդեռ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել է, որ «միգրանտներն այդպես էլ սահման չեն հասել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



