Պուտինը կարող է Թուրքիա այցելել փետրվարի երկրորդ կեսին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Թուրքիա այցելել փետրվարի 2-րդ կեսին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է A haber թուրքական հեռուստաալիքը:
«Այցը, որի ամսաթիվը հայտնի կդառնա պեկինյան Օլիմպիադայից հետո, կկայանա փետրվարի երկրորդ կեսին»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո:
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կօգտվի երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, երբ համաճարակաբանական իրավիճակն ու աշխատանքային գրաֆիկը թույլ տան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



