Ռուսական զորքերը «զգալի» տեղաշարժ են կատարել դեպի Բելառուս․ ՆԱՏՕ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն դիտարկում է ռուսական ուժերի «զգալի» տեղաշարժը դեպի Բելառուս՝ համարելով այն «ամենամեծը սառը պատերազմից ի վեր», - ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը տեղի է ունենում երկու փուլով։ Առաջին փուլում (մինչև փետրվարի 9-ը) Բելառուսի տարածքում զորքերի խմբավորումներ կվերաբաշխվեն և կստեղծվեն։ Երկրորդ փուլում (փետրվարի 10-ից փետրվարի 20-ը) կանցկացվեն «Allied Resolve-2022» համատեղ զորավարժությունները, որոնց շրջանակներում կմշակվեն արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելու և Միության շահերի պաշտպանության հարցերը։
«Վերջին օրերին մենք տեսել ենք ռուսական ռազմական ուժերի զգալի տեղաշարժեր դեպի Բելառուս: Սա ռուսական զորքերի ամենամեծ տեղակայումն է այնտեղ «սառը պատերազմից» ի վեր», - ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ «Բելառուս են ուղարկվել երեսուն հազար զինծառայողներ, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, ինչպես նաև կործանիչներ, այդ թվում՝ Սու-35, «Իսկանդեր» հրթիռներ, С-400 ՀՕՊ համակարգեր»։