Ջո Բայդենը հայտարարել Է Սիրիայում ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Սիրիայում «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշիի ոչնչացման մասին։
«Անցյալ գիշեր իմ ցուցումով Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ԱՄՆ-ի զինված ուժերը հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որպեսզի պաշտպանեն ամերիկյան ժողովրդին եւ մեր դաշնակիցներին եւ աշխարհն ավելի անվտանգ դարձնեն։
Մեր Զինված ուժերի վարպետության ու խիզախության շնորհիվ մենք մարտադաշտից հեռացրեցինք ԻՊ առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշիին։ Բոլոր ամերիկացիները բարեհաջող վերադարձել են գործողությունից», - ասված է Բայդենի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բայդենը ամերիկացի ժողովրդին հասցեագրված ուղերձով հանդես կգա։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



