Ուկրաինան և Թուրքիան պայմանավորվել են ընդլայնել անօդաչու սարքերի արտադրությունը
INTERNATIONAL NEWSԿիևն ու Անկարան պայմանավորվել են ընդլայնել «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РИА Новости-ն։
Զելենսկին նշել է, որ համապատասխան համաձայնագրի ստորագրումը կապահովի նոր աշխատատեղեր, կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը և կներդնի նոր տեխնոլոգիաներ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով փետրվարի 3-ին ժամանել է հանրապետության մայրաքաղաք։ Պետությունների ղեկավարները դեմ առ դեմ զրուցել են, ինչպես նաև ստորագրել են երկու երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր և համատեղ մաքսային խորհրդի ստեղծման մասին հուշագիր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



