Yerevan, 01.June.2026,
00
:
00
BREAKING


Չեք համոզում. չոր թվերը վաղուց չեն կերակրում մարդկանց. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ.-ի հունվարի մեկից բարձրացան ջրի, փետրվարի մեկից՝ էլեկտրաէներգիայի սակագները, երկու դեպքում էլ այն չի վերաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց համար կոմունալ այս երկու ծառայությունների սակագինը մնաց անփոփոխ: Հնչեց նաև հաջորդ «ավետիսը»:

Հնարավոր է՝ ապրիլից բարձրանա նաև գազի սակագինը, ընդ որում՝ գազ սպառողներն այլևս չեն տարբերակվի ըստ խմբերի, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բոլոր խմբերի համար մեկ միասնական սակագին սահմանել, իսկ գազի գինը հաշվել ըստ կալորիականության: Մի քանի օր է՝ «սոցիալապես անապահով խավ» միտքը դանդաղորեն, քոռ դանակի մեթոդով մանր մասերի է բաժանում ուղեղս, որը երբեմն դադարում է ընդունել այն իրականությունը, որում մեզ փորձում են, մեղմ ասենք, հիմարի տեղ դնել: 2020 թ.-ին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարեվերջին հրապարակած զեկույցից:

Ըստ պաշտոնական տվյալների, 2019 թ.-ի համեմատ աղքատության մակարդակը Հայաստանում 0,6 տոկոսային կետով բարձրացել է: Սրա հետ մեկտեղ Հայաստանում բնակչության 0,7 տոկոսը ծայրահեղ աղքատ է: Սրանք պաշտոնական թվեր են, վստահաբար 2021 թ.-ի ցուցանիշները չեն տարբերվելու դրական առումով, հակառակը՝ գուցե անգամ ավելի վատթարանան, քանի որ արդյունքների վրա էլ ավելի են զգացվելու 44-օրյա պատերազմի և համավարակի հետևանքները: Իհարկե, պաշտոնական թվերը հնարավոր է՝ այլ ցուցանիշներ արձանագրեն, գուցե գրանցված աշխատատեղերի հաշվարկներով հերթական ռեկորդները սահմանենք, բայց չոր թվերը վաղուց չեն կերակրում մարդկանց, «հաց և տեսարաններ» հայտնի մտքից վաղուց արդեն միայն տեսարաններն են մնացել, և ցանկացած գիտակից մարդ հասկանում է՝ իր սոցիալական վիճակը գնալով ավելի է վատթարանալու:

Ինչպե՞ս է որոշվում աղքատության մակարդակը: Վիճակագրական կոմիտեն հիմնվում է տարբեր ցուցանիշների վրա, մասնավորաբար՝ որքան գումար է սպառել քաղաքացին ամսվա կտրվածքով: Այս դեպքում 2020 թ.-ին աղքատ է համարվել ամսական 44 482, ծայրահեղ աղքատ՝ 23 828 դրամից քիչ ծախսած անձը: Հրապարակված զեկույցում տարաբնույթ թվեր կգտնեք: Գեղարքունիքում աղքատության ամենաբարձր ցուցանիշն է՝ 48,1 տոկոս, այնուհետև Շիրակի ու Տավուշի մարզերն են 42,9 և 37,5 տոկոսներով: Ամենացածր ցուցանիշը Սյունիքում է՝ 6,1 տոկոս: Սրանք պաշտոնական թվեր են, որոնք գոյանում են տարաբնույթ, երբեմն անհասկանալի հաշվարկների արդյունքում, իսկ իրականությունը միշտ տարբերվում է թվերից:

Իրականության մեջ, որում ապրում է ՀՀ վաղուց արդեն ոչ հպարտ քաղաքացին, ամեն ինչ թանկացել է, քաղաքացին վաղուց արդեն «տուգանքի մատերիալ է», իսկական քաոս է, որից ելքեր գրեթե չեն նշմարվում, իսկ քաղաքացին ուղղակի գոյատևում է: Գնաճ բոլոր ապրանքների պարագայում՝ դեղորայք, բանջարեղեն, մսամթերք, հացաբուլկեղեն, կաթնամթերք, հագուստ, բայց աշխատավարձերը մնում են անփոփոխ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեզ համոզում է, որ անգամ գնաճի պայմաններում սկսել ենք ավելի լավ ապրել: Պարզապես հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է, որ ինքներս չենք զգում, որ ավելի լավ ենք ապրում:

Այն, որ մեր բնակչության ավելի մեծ տոկոսն ընդգրկված չէ աղքատների ցանկում կամ էլ սոցիալապես անապահով չենք համարվում, չի նշանակում, որ չունենք բոլոր «հնարավորություններն» այդ ցանկերից որևէ մեկում հայտնվելու: Փորձենք օրինակով ամեն ինչ հասկանալ: Ասենք, քաղաքացին միջինացված աշխատավարձ է ստանում` 100 հազար դրամ, չունի կողմնակի եկամուտ: Դու ես և քո 100 հազարը: Ի՞նչ ես անում առաջին հերթին գումարը ստանալիս: Ճիշտ է, շտապում ես կոմունալները վճարել: Միջինացված հաշվարկներով այն կկազմի, ասենք, 20-ից 30 հազար դրամ, չեմ խոսում ձմռան ամիսների մասին, երբ ստիպված ես գազի կամ էլէներգիայի համար ավելի շատ վճարել, մտածում ես՝ ավելի լավ է մի երկու-երեք ամիս շատ վճարեմ, բայց հիվանդանոցների դռները չընկնեմ: Հաջորդիվ գնում ես խանութ գնումներ անելու: Նախ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ նպարեղեն, բանջարեղեն, մի քիչ մսամթերք, տնտեսական ապրանքներ, գնումներ կատարելիս առաջնորդվում ես ըստ անհրաժեշտության:

Այսինքն՝ գնեմ այն, ինչի կարիքն ունեմ, հետո արդեն, թե «տակը բան մնա», նոր ուրիշ գնումներ կանեմ: «Յուղ ու բրինձն» առած՝ գալիս ես տուն, նորից հաշվում, թե ինչ ես գնել ու ինչու գումարիցդ գրեթե ոչինչ չի մնացել: Մնացածը պետք է ծախսես ամսվա ընթացքում՝ մինչև հաջորդ աշխատավարձը: Ողջ ընթացքում աղոթում ես Ասկլեպիոսին՝ հունական դիցաբանության բժշկության աստծուն, որ հանկարծ չհիվանդանաս: Նկատեցի՞ք՝ չխոսեցի շոր ու կոշիկ գնելու, ինչ-որ տեղ այցելելու, առավել ևս արձակուրդ գնալու մասին: Միջին աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է մի երկու տարի աշխատի, որ մի երկու շաբաթով արձակուրդ գնա: Սա քաղաքացու մասին է, որը մենակ է ապրում կամ էլ, ասենք, ծնողի հետ, իսկ եթե այս նույն քաղաքացին մանկահասակ երեխա ունի՞ իր խնամքին: Չէ, պարոն Քերոբյան, ոնց հաշվում եմ, միևնույնն է, լավ չենք ապրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield