Մենք անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, վրեժ ունենք, Հայրենիք ունենք. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այս նկարը գուցե ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։
Այն տեղադրում եմ ոչ միայն ՀՅԴ 131-րդ ամյակի կապակցությամբ։
Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:
Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։
Ոչ միայն այն պարտավորությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։
Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։
Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ եւ կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։
Տեղադրում եմ, որովհետեւ ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։
Որովհետեւ մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները եւ մուննաթը։
Որովհետեւ մեր ժողովրդի շահը մեկն է, եւ մենք երկուսով անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, վրեժ ունենք, Հայրենիք ունենք։
Շնորհավոր, ՀՅԴ-131։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



