«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող սպաներին. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող սպաներին։
Տարբեր փուլերով, տարբեր օրերի հանդիպել եմ 44-օրյա պատերազմի, Խծաբերդի և Հին թաղեր գյուղերի, ինչպես նաև՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի գործով անցնող մեծ թվով զինվորականների։
Բնականաբար չեմ կարող պնդել, որ տարբեր գործերով անցնող զինվորականները որևէ սխալ, բացթողում չեն ունեցել, սակայն յուրաքանչյուրի դեպքին պետք է անհատական մոտեցում դրսևորել։
Բայց կա մի մեծ ԲԱՅՑ, քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը, կուլիսային պայմանավորվածությունները, բանակում հրահրած ճգնաժամը, զինվորականների թիրախավորումը, որն ահռելի ազդեցություն ունի և՛ 44-օրյա պատերազմի, և՛ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի, և՛ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի վրա։
Ես միշտ սովոր եմ սպաներին, առհասարակ զինվորականներին հանդիպոլ զորամասերում, մարտական հենակետերում և շատ ծանր եմ տանում, երբ նրանց հետ հանդիպումը տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկներում՝ բանտախցերում։
Մի կարևոր հանգամանք ևս, ինչի վրա ես շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Շատ զինվորականներ, ովքեր անցնում են թվարկածս քրեական գործերով, տասնամյակներով զինված ուժերում եմ, երկար տարիներ ծառայել եմ դիրքային զորամասերում, մասնակցել տարբեր օպերացիաների, 2016 թվականի ապրիլյան ու 2020-ի 44-օրյա պատերազմներին, պարգևատրվել և այլն։
Զինվորականներին, զինված ուժերին ինստիտուցիոնալ հարվածներ հասցնելու իշխանության քաղաքականությունը հենց այսպիսի իրավիճակ էլ պետք է ստեղծեր, իսկ սրա ծանր հետևանքներն առաջիկայում այլ դրսևորումներ կունենա։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



