Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի էներգետիկայի նախարարի՝ եվրոպական ինտեգրման հարցերով տեղակալ Յարոսլավ Դեմչենկովն Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազային պահեստները: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, փոխնախարարի խոսքով «դա կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»:
«Անդրբալկանյան խողովակաշարով իրականացվող փոխանցումները և Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող են նպաստել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարման ծավալների ավելացմանը և ամրապնդել դեպի տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը»,- Դեմչենկովին մեջբերում է ուկրաինական նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինս հավելել է, որ Բաքուն Կիևի ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հատկապես նավթագազային համալիրի զարգացման հարցերով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



