Ռուս խաղաղապահներն ամփոփել են Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ ամսվա գործունեության արդյունքները. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՌուսական խաղաղապահ առաքելության զինծառայողներն ամփոփել են վերջին մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի շրջաններում և Լաչինի միջանցքում իրենց գործունեության արդյունքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Ռուս խաղաղապահներն այս տարվա հունվարին ապահովել են հումանիտար ուղեբեռով շարասյուների անվտանգ անցումը, ուխտավորների այցելությունն Ամարաս, հերթապահությունը կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով, տեղանքի և կառույցների ականազերծումը, ինչպես նաև ոչնչացրել են չպայթած զինամթերքը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Խաղաղապահները նաև ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ հումանիտար բեռ է փոխանցվել տեղահանված անձանց և կարիքավոր ընտանիքներին, այդ թվում և բազմազավակ:
Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունների իրագործման ընթացքը վերահսկելու ուղղությամբ:
Մեկ ամսում ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի 26 ավտոմոբիլային շարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և Մատաղիս-Գետավան-Վանք և հակառակ ուղղություններով:
Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից 10 ակցիա է իրականացվել՝ հարկադիր տեղահանվածներին օգնելու նպատակով:
Անցած ամսվա ընթացքում ռուս խաղաղապահները 31 այց են իրականացրել գյուղատնտեսական և վերանորոգման աշխատանքների իրականացման անվտանգությունն ապահովելու համար: Զինծառայողների աջակցությամբ մեկնարկել է Ճարտար համայնքի և Մարտունիի շրջանի մոտակա գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման համակարգի շինարարությունը:
Ինժեներա-սակրավորական ստորաբաժանումները մինչ օրս ստուգել են 1937 շինություն, մաքրել 690 կմ ճանապարհ և 2331 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26 176 պայթյունավտանգ առարկա: