Հյուսիսային Մակեդոնիայում Ստամբուլից տեղափոխված 200 մլն եվրո արժողությամբ թմրանյութ են առգրավել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Մակեդոնիայի իրավապահ մարմիններն ավելի քան մեկ տոննա կշռող թմրանյութի խմբաքանակ են հայտնաբերել և առգրավել Սկոպիեի օդանավակայանում: Ինչպես հայտնում է EADaily-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, իրավապահները թմրանյութի արժեքը գնահատվում է 200 մլն եվրո:
Նյութը, որի հիման վրա պատրաստվում է մետամֆետամին և «էքստազի» հաբերը, կեղծ փաստաթղթերով Չինաստանից Ստամբուլ էին տեղափոխել, որտեղից էլ՝ Սկոպիե: Հյուսիսային Մակեդոնիայից բեռը պետք է տեղափոխվեր Եվրամիություն:
Իրավապահները երկու միջնորդ-առաքիչի են ձերբակալել, որոնք կասկածվում են անօրինական ուղեբեռի տեղափոխման մեջ: Նշվում է, որ նման տեսակի նյութ երկրի տարածքում առաջին անգամ է հայտնաբերվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



