Ամերիկյան զորքերը ժամանել են Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում տեղակայվելու համար
INTERNATIONAL NEWSԼրացուցիչ ամերիկյան զորքերը, որոնք ԱՄՆ-ը որոշել է տեղակայել Արեւելյան Եվրոպայում, սկսել են ժամանել Լեհաստան, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով PAP լրատվական գործակալությանը։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին անցյալ չորեքշաբթի ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան եւ Գերմանիա։ Նա ընդգծել է, որ ուժերն ուղարկվում են տարածաշրջան «ոչ ընդմիշտ», «սա արձագանք է ստեղծված իրավիճակին, նրանք (ուղարկված զինվորականները) չեն կռվի Ուկրաինայում»։ Նրա խոսքով՝ ուժն անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։ Կոնկրետ Լեհաստան է ուղարկվում 1,7 հազար ամերիկացի զինծառայող։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



