«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շնորհավորում է ՀՅԴ-ի հիմնադրման 131-ամյակի կապակցությամբ
BLOGՇնորհավորում ենք մեր գործընկեր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը հիմնադրման 131-ամյակի կապակցությամբ։
ՀՅԴ-ն միշտ իր ուրույն դերն է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում։
Ժողովրդի համար ամենաբարդ ու ճգնաժամային փուլերում ՀՅԴ-ն եղել է միավորման, ազգային ու պետական գաղափարների համար պայքարի առաջամարտիկն ու խորհրդանիշը։ Զարգացման ու ծաղկման փուլերում եղել է առաջընթացին նպաստողն ու աջակցողը, ողջ աշխարհում իր ռեսուրսներն ի շահ հայ ժողովրդի ծառայեցնողը։
131 տարիների ընթացքում նորանոր սերունդեր են մեծացել դաշնակցական գաղափարներով՝ մեր ավանդույթներին, մեր մշակույթին, մեր պատմությանը, մեր անցյալին, ներկային ու ապագային նվիրումով։
Եվ այսօր էլ՝ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարագույն փուլում, ՀՅԴ խաղում ու խաղալու է իր հատուկ, շատ կարևոր դերը ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքարում։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր գործընկեր կուսակցությանը,
Մաղթում ամուր կամք, անսպառ ուժ ու միշտ առաջ շարժվելու եռանդ։
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



