Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին շարունակական աջակցության համար
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ տիրող իրադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Հեռախոսազրույց եմ ունեցել Շառլ Միշելի հետ: Քննարկել ենք Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը և դրա դեէսկալացիան՝ գոյություն ունեցող բոլոր ձևաչափերի շրջանակում: Դիվանագիտական ջանքեր ենք գործադրում խաղաղության վերականգնման համար: Շարունակում ենք գործնական համագործակցությունը բոլոր ուղղություններով: Շնորհակալ եմ Եվրամիությանն Ուկրաինային ցուցաբերած շարունակական աջակցության համար»,- նշել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



