Կիևն առաջարկել է Բաքվին օգտագործել իր գազի պահեստարանները
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի գազի ստորգետնյա պահեստարանների օգտագործումը «Հարավային գազային միջանցքի» շահագործման ժամանակ կօգնի ամրապնդելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը, փոխանցում է РИА Новости-ն:
««Հարավային գազային միջանցքն» էական բեկում է եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող է օգնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների հարցում և ամրապնդել տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը»,- ասել է Դեմչենկովը:
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել էր, որ «Հարավային գազային միջանցքը» կարող է տարանցում ապահովել մեծ թվով երկրների համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



