Մակրոնը Մոսկվա և Կիև այցերից առաջ հեռախոսազրույց է անցկացրել Բայդենի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Մակրոնի Մոսկվա, այնուհետև Կիև այցերի նախօրեին երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ Բայդենն ու Մակրոնը հաստատել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցությունը, ինչպես նաև պայմանավորվել են, որ կշարունակեն խորհրդակցությունները դաշնակիցների և գործընկերների, այդ թվում՝ Կիևի հետ։
Բայդենի ու Մակրոնի նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 2-ին:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 7-ին, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մակրոնի հանդիպման գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ հենց դիվանագիտական միջոցներն են, որոնք կօգնեն նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ Փետրվարի ութին Մակրոնը կմեկնի Կիև: