Օտտավայում արտակարգ դրություն է հայտարարվել բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների ֆոնին
INTERNATIONAL NEWSԿանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված քաղաքում բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների հետ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Արտակարգ դրության հայտարարումն արտացոլում է շարունակվող ցույցերի պատճառով բնակիչների համար լուրջ վտանգը և անվտանգության սպառնալիքը, ինչպես նաև ընդգծում է այլ իրավասությունների և կառավարման մակարդակների աջակցության անհրաժեշտությունը», - ասել է Ուոթսոնը:
Կիրակի Ուոթսոնն ասել էր, որ իրավիճակը քաղաքի կենտրոնում՝ բեռնատարների վարորդների շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, անվերահսկելի է:
Հունվարի 29-ից Կանադայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են լայնածավալ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների: Ակցիաները նախաձեռնել են կանադացի վարորդները։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն այս իրադարձությունների ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է բնակության վայրը՝ լքելով Օտտավան։