Լուկաշենկոն պատմել է Պուտինի տված, բայց մինչև հիմա չիրագործված խոստման մասին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին գնդապետի կոչում շնորհել, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
Հեռուստահաղորդավարը հետաքրքրվել է, թե Լուկաշենկոն ի՞նչ զինվորական կոչում ունի և «ի՞նչ կա նրա ուսադիրների վրա»։ Բելառուսի ղեկավարը պատասխանել է, որ ինքը փոխգնդապետի կոչում ունի, իսկ ուսադիրներին զինանշան կա։
«Ես չեմ կարող կախել գեներալիսիմուսի կամ գեներալի աստղը։ Պուտինը գնդապետ է, նա ինձ խոստացել է գնդապետի կոչում տալ, բայց մինչև հիմա չի շնորհել»,- պատմել է Լուկաշենկոն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



